Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում, թե իբր երեկվա գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են․

«Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերը այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել