Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ:
Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ`
ա) նախադպրոցական ուսումնական հաստատություններում.
բ) ընտանիքում.
գ) անհատական մանկավարժական գործունեության միջոցով.
դ) նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ:
Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`
ա) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.
բ) բժշկական օգնության և սպասարկման.
գ) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության:
Աղբյուր՝ Իրավաբան.net