ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալիևները շատ լավ հասկանում են Հայաստանի քաղաքական ու լրատվական կոնյուկտուրան, ալիևների համար ցանկալի արդյունքը կլիներ ներքաղաքական բախումները, ապագայի նկատմամբ վախերի ու անորոշությունների սերմանումը, պետականության կազմաքանդումը:
Ալիևները գլուխները պատին են տվել, իրենց հերն էլ անիծած, բայց մերոնք ինչու՞ են այդքան ջանասիրաբար տարածում այդ հիվանդագին զառանցանքները՝ ակամայից բաշիբոզուկներին դարձնելով հանրային տրամադրություններ գեներացնող գործոն:
Հիբրիդային պատերազմը, իր բոլոր երանգներով ի վնաս մեզ դրսևորվեց մարտի դաշտում, այժմ ներսից պառակտելու խնդիր են դրել:
Հիբրիդային պատերազմը չի ավարտվել, զգոն եղեք»: