Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ն.-ի (անունը փոոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ոստիկանությունում, աշխատելով քննչական վարչության ՀԿԳ քննության վարչությունում որպես ավագ քննիչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի և նրա ներկայացրած անձի օգտին իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ չկատարելու համար ընդունել է վերջինիս` կաշառք տալու առաջարկը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել Արմեն Ն.-ի և Գ. Մուրադյանի միջև 2012թ. հունիսի 29-ին տեղի ունեցած խոսակցության գաղտնաձայնագրությունը պարունակող լազերային սկավառակով։
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Արմեն Ն.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատարանը վճռել է ամբաստանյալ Ամեն Ն.-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի սկիզբը հաշվելով 2013թ. փետրվարի 22-ից։
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել, խափանման միջոց ընտրել կալանավորումը և Արմեն Ն.-ին կալանավորել դատական նիստերի դահլիճից։
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net