Մենք ժամանակավորապես դադարեցնում ենք բողոքի ակցիան և անցնում ենք դասավանդման բնականոն ռեժիմին․ «Ես համալսարանական եմ» նախաձեռնություն

«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում չի ընդգրկվել, մենք ժամանակավորապես դադարեցնում ենք բողոքի ակցիան և անցնում ենք դասավանդման բնականոն ռեժիմին։

Առաջիկայում մեր նախաձեռնության կողմից ներկայացնելու ենք լուծումներ ու առաջարկություններ՝ օրենքի նախագծում եղած թերությունները և հակասահմանադրական իրավակարգավորումները վերացնելու համար։

Միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում հետամուտ լինելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ բոլոր այն ստորաբաժանումներին, դասախոսներին և ուսանողներին, որոնք աջակցեցին մեզ»։

Հիշեցնենք, որ կառավարության հերթական նիստի՝ դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը, որը կառավարությունը հաստատել է։

Նախագիծը մի շարք խնդրահարույց կետեր ունի, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել