2018-2020 թթ. լուծվել է աղետի գոտու շուրջ 570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը․ Մանե Գևորգյան

Կառավարությունը աղետի գոտու բնակիչների բնակարանային խնդրի լուծումը վերջին 2,5 տարվա ընթացքում պահել է մշտական ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«2018-2020 թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը (ֆինանսավորման չափն՝ ավելի քան 6 մլրդ դրամ), որից միայն 2020թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է 3,75 մլրդ դրամ՝ 229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել