Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ կրակոցներ են հնչել

Այսօր Երևանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ կրակոցներ են հնչել։ Դեպքի առնչությամբ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Իրավաբան․net-ին ասաց, որ ոստիկանություն ահազանգը ստացվել 16:57-ին, որ Շոպրոնի փողոցում կրակոցներ են եղել։

«Հաջորդ ահազանգով հիվանդանոցից հայտնեցին, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել մեկ անձ։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։ Այնտեղ հայտնաբերվել են կրակված պարկուճներ»,- ասաց Էդգար Ջանոյանը։

Նա նշեց, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել