Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացնում է․
«Հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Կարևորեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք, որ թե’ Հայաստանում, և թե’ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունությունն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»։