Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԲԱՑ ԽՈՐՀՈՒՐԴ 16 ՀԱՏԻՆ
Լսե՛ք, դուք Նիկոլ Փաշինյանի հարատեւման երաշխիքն եք։ Քանի դեռ այդտեղ եք, քանի դեռ անուժ ու անծրագիր գոռգոռում եք, քանի դեռ ձեր միջից քաղաքական թերմացք եք արտածում, քանի դեռ գնում եք տեղ, ուր ամենեւին պետք չէր գնալ, նա լինելու եւ մնալու է… առնվազն եւս 3 տարի։
Սա է ձեր ծառայությունը, սպասավորությունը։ Հեռացեք, քանի դեռ ինքը չի արմատակալել ձեր տարտամ մտքի պարարտ հողում։
Փաշինյանին վտարելու է այն զանգվածը, որը նրան բերել է իշխանության։ Անխուսափելիի հետաձգումը կախված է ձեր համառ ներկայությունից։
Այդ մարդիկ ամաչում են ձեր ներկայությունից, քանզի անցյալ եք, վաղակատար անցյալ»,-նշել է նա։