«Լուսավոր Հայաստանը» նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից ելքերը․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշեցու՛մ

Սիրելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ,

տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։

Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 07-ին, առավոտյան 11։00, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել