Ով էլ գա իշխանության պետք է ամեն բան ձեռնարկի Հայաստանը նորից գիտելիքահենք երկիր դարձնելու համար. Արսեն Թավադյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամեն արդուկից հարցնում են` ու՞ր են մտավորականները, ինչու՞ չկա նոր անձ, այլ դեմք։ Դրա մասին այսօր նաև ակնարկեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Անկախ հետազոտողի համար պարզ է` ինչու չկա։ Գիտաշխատողների թիվը վերջին երեսուն տարում նվազել է ութ անգամ։ Որակական առումով էլ չասեմ ինչքան է նվազել։

Հիմա հարց` ի՞նչ մտավորականներ պետք է խոսեն։ Եթե 80-ականների վերջում հարթակում կանգնած էին համաշխարհային անուն ունեցող գիտնականներ, այժմ` զուտ մեդիադեմքեր։

Ձախողված երկիր (failed state) դառնալու ճանապարհին առաջին քայլը հենց գիտնականների վերացումն էր։ Ով էլ գա իշխանության պետք է ամեն բան ձեռնարկի Հայաստանը նորից գիտելիքահենք երկիր դարձնելու համար։ Հենց այդպիսի Հայաստանը հաղթեց առաջին արցախյան պատերազմում։ Իսկ տուրիստական, սպասարկող տնտեսությամբ Հայաստանը ` պարտվեց երկրորդում։

Հ.Գ. հենց այս պահին կառավարությունը ցանկանում է ընդունել բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք, որի հետևանքը կլինի գիտաշխատողների թվի էլ ավելի նվազումը, գրագողության էլ ավելի խրախուսումը, համալսարանների էլ ավելի քաղաքականացումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել