Ես՝ Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանս, չեմ միացել հրաժարականի պահանջին․ հայտարարություն

Գորայքի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել․

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած նյութին,որում իբրե թե Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին , ցանկանում եմ տեղեկացնել, որ ես՝ Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանս, չեմ միացել հրաժարականի պահանջին:

Լրատավամիջոցներին հորդորում եմ հրապարակել միայն ճշտված տեղեկատվություն, իսկ հասարակությանը՝ հետևել համայնքի պաշտոնական կայքի նյութի հրապարակմանը:

Հարգանքով ՝
Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյան»

Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, թե Սյունիքի բոլոր համայնքապետերը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել