Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․

«ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում, Ճամբարակի լեռնանցքում, Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Անիի տարածաշրջաններում և Արթիկ քաղաքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել