Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում դատված Ալեքս Ա.-ի և Փայլակ Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Սլեքս Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 26.11.2012թ. հայտարարել է հացադուլ, ինչի կապակցությամբ վարչակազմի կողմից տեղափոխվել է ՔԿՀ-ի առաջին հարկում գտնվող թիվ 1 խուց: Ալեքս Ա.-ը, նույն խցում պահվող դատապարտյալ Փայլակ Ղ.-ի հետ ազատազրկման վայրից փախուստ կատարելու շուրջ գալով համաձայնության, 2012 թվականի դեկտեմբերի 6-ի, լույս 7-ի գիշերը վերջինիս հետ իր մոտ եղած երկաթյա սղոցով կտրել է հիշյալ խցի պատուհանի ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում` պատուհանի ճաղավանդակի կտրված լինելը «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կատարված խուզարկությամբ հայտնաբերվելու և այլ խուց տեղափոխվելու պատճառով, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Գործով երկու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում էր Լոռու մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net