Նիկոլ Փաշինյանին փոխարինելու է Վազգեն Մանուկյանը՝ մարդ, ով իր անցած ճանապարհով, իր հմտություններով, իր կարողությամբ մեր երկրում կբերի համերաշխություն և հանդարտություն։ Այս մասին Ազատության հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ վերջին 30 տարվա մեջ Հայաստանի նորանկախ պատմության մեջ տեղի է ունեցել երկու հիմնական ընդդիմադիր ուժերի համախմբում՝ մեկը տեղի է ունեցել 96 թվականին, մեկը հենց այս օրերին և այդ երկուսն էլ տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի շուրջ»,-նշեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ իրենք իրենց առաջնորդ, թագավոր կամ փրկիչ չեն ընտրում, այլ ադեկվադ մարդ, որն ի վիճակի կլինի անումային կառավարության շրջանակներում հաղթահարել երկրում ստեղծած մարտահրավերները։
Մանրամասները՝ տեսանյութում