Այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներին տեղի են ունենում գործընթացներ, որոնք իհարկե ցավոտ են, և ցավով են ընդունվում հայրենակիցների կողմից։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է արձանագրենք, որ մեր զինված ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով։ Խոսքը, տվյալ դեպքում, հայաստանյան հատվածի մասին է։ Արցախի պարագան առանձին խնդիր է։ Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսները, իհարկե, մարդկան ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում։ Տարբեր տիպի գործնական խնդիրներ նույնպես կան, բայց այդ խնդիրներն անլուծելի չեն և դրանց լուծման վրա մենք աշխատում ենք»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա դառնա սահման, այլ ոչ՝ ռազմաճակատի գիծ։
րամասները՝ տեսանյութում