«Կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը, այստեղ ուզում եմ ասել, որ որոշակի առաջընթաց ունենք և ըստ էության համաձայնեցված է սկզբունքը, բոլորը պետք է փախանակվեն բոլորի հետ։ Ընդ որում՝ ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ դրանից առաջ հայկական ու ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն։ Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք պաշտոնապես հաստատված գերիներին, այլ նաև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն։»,-այսօրվա իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը դանդաղ, բայց ընթանում է։
«Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից՝ ՀՀ-ում նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում։ Նոյեմբերի իննից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմին այս պահին ճանաչման փուլում է։ Մեծ հավանականությամբ, այս մարմինները անհետ կորած մեր եղբայրների մարմիններն են»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում