Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես գալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով․

«Ով, կներեք հազար անգամ, չի ալարում՝ շտապում է վերջին 25-30 տարվա իր և մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն։ Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, ով Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացիից և բանակցությունները տեղափոխել Հայաստան Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով։ Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն և այդ փաստը, ուշադրություն դարձրեք, տեղի է ունեցել 20 տարի առաջ։

Մեզ մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսին ընդդեմ Ղարաբաղի, ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում։ Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորվա Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկաս, որովհետև, երբ մտնում ես օդանավի զուգարան, կներեք, հազար անգամ, և փակում դուռը՝ գրվում է՝ occupied. այնպես որ՝ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա։

Ես կռահում եմ, որ հիմա շատերը զարմացած նայում են, թե ես էս ինչի մասին եմ խոսում, իսկ ես խոսում եմ բաների մասին, որոնք 2000-ականներին հայտնի էին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետև ամենաբարձր մակարդակով տրված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին, կամ ասելու, որ դրանք այնքան էլ անհաջողություն չեն։

Բայց ժամանակը երևի ջնջում է հիշողությունը ու առնվազն մթագնում է, ու ոմանք որոշել են օգտվել այդ առիթից։ Նկատի ունեմ՝ միջազգային հանրության այդ վերաբերմունքը 2025 թվականին չի ձևավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում, որ Ղարաբաղի հարցն ընկալվեց որպես՝ ա․ տարածքային վեճ և դա դարձավ մեր ամենամեծ պրոբլեմը և որ Հայաստանը կամաց-կամաց միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես օկուպանտ։ Դա վերջին երկու տարիների ընթացքում չի տեղի ունեցել։ Վերջին երկու տարիների ընթացքում փորձ է արվել դուրս գալ այդ կախարդական շրջանից»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել