«Ընդդիմության» վարչապետի թեկնածուն մի անձ է, ով երկրորդական դեր չի խաղացել Նաիրի Հունանյանի նպատակադրման իրագործման գործում․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ աչքովս ընկավ «ընդդիմադիր» ուժերի վարչապետի ժամանակավոր թեկնածուի անունը:

Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի մասին առիթ ունեցել եմ խոսել: Նրա անձի նկատմամբ կապված է անցյալ տարի հոկտեմբերի 27-ի նախօրեին ԱԱԾ մեկուսարանում 20-ամյա վաղեմության ահաբեկչական գործողության պարագլուխ Նաիրի Հունանյանին իմ հանդիպման հետ:

Միքանիժամյա զրույցի ընթացքում Նաիրի Հունանյանը մի քանի առանցքային անուններ է նշել: Նրանք բոլորը ողջ են, ոչ պատահականորեն բոլորն էլ «ընդդիմադիր» ճամբարում են:

Վազգեն Մանուկյանը ահաբեկիչների այս խմբի առաջնորդի՝ Նաիրի Հունանյանի հետ ինտենսիվ շփումների մեջ է եղել մինչև ոճրագործության իրականացումը:
Զրույցի ընթացքում Վազգեն Մանուկյանի անվան մի քանի անգամ հիշատակումը, նրա հանդիպումներից ոգևորված փաստի արձանագրումը Նաիրի Հունանյանի կողմից, ուղղակի ինձ համար համոզիչ է դարձնում, որ Վազգեն Մանուկյանը կարևոր դերակատարություն է ունեցել Նաիրի Հունանյանի տրամադրությունների ձևավորման գործում:

Ենթադրում եմ, որ այդ շրջանում, անձնական դրդապատճառներով, Վազգեն Մանուկյանը քաղաքական վենդետա էր պլանավորել և իր գլխավոր հակառակորդը համարել է Վազգեն Սարգսյանին:

«Ընդդիմության» վարչապետի թեկնածուն մի անձ է, ով երկրորդական դեր չի խաղացել Նաիրի Հունանյանի նպատակադրման իրագործման գործում: Ես չեմ կարող ասել՝ Վազգեն Մանուկյանը Նաիրի Հունանյանին ուղղորդել է նման հանցագործության, բայց վստահ եմ, որ նրա [Նաիրիի] ցանկություններն ինչ-որ իմաստով հասունացրել է նաև Վազգեն Մանուկյանը, որն էլ ի վերջո հանգեցրել է այդ ոճրագործության իրականացմանը:

Այլ անձինք էլ են կարևոր դերակատարություն ունեցել, Նաիրի Հունանյանի ոճիրի իրագործման մեջ: Այդ բոլորի մասին պատմել եմ ԱԱԾ-ում, թեև անձամբ ոճրագործի հետ հանդիպումը կայացել է ԱԱԾ մեկուսարանի տնօրենի ներկայությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել