Պուտինի «խիզախություն» բառի իմաստն էլ բացատրեմ նրանց, ովքեր դա չեն հասկացել․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Զարմանալի է, որ Նիկոլի թիմն օգեւորվել է Պուտինի խոսքերից, իսկ հակառակ կողմը հուսահատվել։

Անկեղծ ասած եւ ոգեւորվողները, եւ հուսահատվողներն իրար արժանի են։ Հպատակների մտածողություն է, ինչ արած։

Վլադիմիրիչը Վովաեւիչին ընդամենն անձնական անվտանգության երաշխիքներ է տվել, իսկ թիմին, հետագայում, քիչ ծեծ ուտելու հույսեր։

«Խիզախություն» բառի իմաստն էլ բացատրեմ նրանց, ովքեր դա չեն հասկացել։ Նրանց խիզախությունն արտահայտվել է հայ ժողովրդի շահերի դեմ գնալու մեջ, այսինքն խիզախ քայլ են արել մեր դեմ, հո Ադրբեջանի դեմ չի իրենց խիզախությունն արտահայտվել։

Նման գովեստից իրենցքայլականները պետք է գետինը մտնեին, այլ ոչ թե ոգեւորվեին»։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանն ու նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքաված եռակողմ հայտարարությանը։

«Հայաստանն ու հայ ժողովուրդը իրենց պատմության դժվարին շրջան են անցնում. Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, բայց անհրաժեշտ՝ Հայաստանի ժողովրդի համար:

Պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավալի են, բայց անհրաժեշտ: Այս որոշումները վարչապետից պահանջում էին մեծ համարձակություն: Սա ակնհայտ բան է: Ներկաներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման տեսակի որոշումներ կայացնելիս: Նա իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը», – ասել էր ՀԱՊԿ գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահը:

Նա նշել է, որ այժմ պետք է աջակցել վարչապետին ու նրա թիմին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել