Այսօր՝ դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Նախատեսվում է կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացման հարցերի քննարկումը, ինչպես նաև մտքերի փոխանակություն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:
Նստաշրջանի առանցքային որոշումները կգրանցվեն ամփոփիչ հռչակագրում և մի շարք այլ փաստաթղթերում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպմանը: