30 տոննա հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարն այրվել է վրացական թունելում

Ապրիլի 12-ի առավոտյան Հայաստանից մոտ 30 տոննա կոնյակ տեղափոխող ծանրաքարշ բեռնատարը վթարի է ենթարկվել և այրվել Վրաստանի Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու «Ռիուս» թունելում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Դեռևս հրդեհի հստակ պատճառները հայտնի չեն: Նախնական տեղեկություններով դեպքը կարող է տեղի ունեցած լինել բեռնատարի անսարքության պատճառով:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել