Ուկրաինայի Կոլոմիյա քաղաքի բնակիչները բողոքի նոր կրեատիվ մեթոդ են գտել ընդդեմ քաղաքային ճանապարհների անբարենպաստ վիճակի: bagnet.org-ի փոխանցմամբ` անհայտ ակտիվիստները կակաչներ են տնկել ճանապարհային փոսերի մեջ: Հայտնի է նաև, որ տեղի երիտասարդական կազմակերպություններն ապրիլի 9-ին պլանավորել էին բողոքի ակցիա իրականացնել:
Եթե ճանապարհները կարգի բերելու քաղաքացիների պահանջները չկատարվեն, ապա ակտիվիստները սպառնում են փոսերում ցանել ոչ թե ծաղիկներ, այլ ծառեր:
Աղբյուրը` Իրավաբան.net