Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով ենթասպա 19.12.2012թ. հինգերորդ վաշտի զորանոցում զիվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ քաշքշել և մեկ անգամ ապտակել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Ս. Գ.-ին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net