«Այսքանից հետո կարող եմ ասել, որ երկրորդ «Նեմեսիսը» անխուսափելի է». Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Արցախի նվիրյալ, փաստավավերագրող ֆոտոլրագրող, Արցախի և Հայաստանի մասին բազմաթիվ ֆիլմերի և ցուցահանդեսների հեղինակ Լիբոր Շպիմրից /Libor Spimr/ տեղեկացա, որ ադրբեջանի և թուրքիայի պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով շուրջ յոթ տարի հղվող սպառնալիքներից և ճնշումներից հետո Եվրոպայի սրտում՝ Սլովակիայի Հանրապետության Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում հայտնի անհայտները հարձակում են գործել իր առանձնատան վրա:

Փաստորն, ադրբեջանաթուրքական թափթփուկները ստեղծված իրավիճակում անպատժելության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ և անպատժելի են զգում անգամ Եվրոպայում:

Այսքանից հետո կարող եմ ասել, որ երկրորդ «Նեմեսիսը» անխուսափելի է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել