ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.
«Միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, ովքեր ունեն Արցախի հաշվառում:
Աջակցության չափը՝ յուրաքանչյուր մարդու համար, կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000-ական դրամ։
Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:
Դիմումները ընդունվում են առցանց տարբերակով, նոյեմբերի 23-ից՝ https://dimum.ssa.am/ կայքի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է»։