Երևան ժամանեց Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Երկրորդ ինքնաթիռը կժամանի Երևան նոյեմբերի 27-ին։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնում են, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու համար բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ #Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար։
