ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է նավթի նախարարի տեղակալի հետ, քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև գազի և էներգետիկայի ոլորտում ծրագրերի կատարման ընթացքը և առաջիկա անելիքները

Իրանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են.

«Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրանի միջև գազի և էներգետիկայի ոլորտում ծրագրերի կատարման ընթացքը և առաջիկա անելիքները։

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի փոփոխությունների համաձայնեցման աշխատանքների հրատապ կազմակերպման շուրջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել