Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չի կարելի բացառել, որ թշնամին, օգտվելով ներհայաստանյան քաղաքական անկայունությունից և Արցախյան ուղղությամբ հաջողությունից, ինչպես նաև ունենալով գրգռված ախորժակ, փորձի ոտնձգել Տավուշյան ուղղությամբ։
Պետք է լինել շատ զգոն նման զարգացումները բացառելու համար։ Հիշեցնեմ, որ հայտարարության առաջին երկու օրը լուրեր շրջանառվեցին մամուլում Տավուշի հատվածում ադրբեջանական կողմի տարածքային հավակնությունների մասին»։