Հատուկ քննչական ծառայություն հրավիրված «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեցին նրանք՝ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում:
«Սա ամբողջությամբ քաղաքական հետապնդում է»,-ասել է Վանեցյանը:
«Սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է՝ փորձելով ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալել, հետապնդել: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ նման քայլերով կկարողանա մեզ հետ պահել այս գործընթացից, բայց նա լրջորեն սխալվում է, որովհետեւ չի կարող այդպես լինել, սա հայրենիքի փրկության պայքար է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը: