Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1207 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայումը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները Հարավային և Հյուսիսային պատասխանատվության գոտիներում տեղակայել են 18 դիտորդական կետեր։