Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը․ Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳՆ աշխատակիցներին

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱԳՆ անձնակազմին, որի ժամանակ ասել է․

«Սիրելի գործընկերներ,

Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:
Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։

Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:

Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:
Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:

Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել