Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմացա, որ կառավարությունում ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված քննարկում էր: Եթե մինչև պատերազմն այս նախաձեռնությունը կարելի էր դիտարկել, ապա այժմ այն ծայրահեղ վնասակար է:
Ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ հիմա Հայաստանից որևէ լումա դուրս գա: Պետք է իրատեսական լինել և հասկանալ, որ կարգավորման հետևանքն է լինելու`
· Զգալի արժեք ունեցող միջոցների արտահոսք,
· Զգալի քանակով միջոցների արգելադրում և շրջանառությունից դուրս մնալ,
· Անհայտ ելքով մի քանի տարվա դատական գործընթացներ:
Ավելի ճիշտ կլիներ հիմա հայտարարել ֆինանսական համաներում, սահմանել մինչև կես տարի ժամանակահատված, որի ընթացքում ցանկացած մարդ կարող է հաշվառել իր եկամուտները, գույքը, օրինականացնել դրանք, որից հետո այդ միջոցներն ազատորեն և հանգիստ կարելի կլինի ներառել տնտեսական շրջանառության մեջ: Բնականաբար, վերջնաժամկետից հետո արդեն կարելի է կիրառել եկամուտների կոշտ հաշվառում և ապօրինի գույքի բռնագանձում:
Կրկնեմ, անթույլատրելի է այժմ ֆինանսական միջոցները թողնել անորոշ վիճակում»: