Ներկայացնում եմ հեռավար ուսուցման հետ կապված հիմնական հարթակները․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցման գործընթացը հիմնականում կազմակերպվելու է հեռավար եղանակով, ստորև ևս մեկ անգամ ներկայացնում եմ հեռավար ուսուցման հետ կապված հիմնական հարթակները, որ խրախուսվում են նախարարության կողմից, ուղեցույցները, առցանց դասընթացները և ռեսուրսները։

Նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom և Microsoft TEAMS ՝ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, անվճար լինելու հանգամանքից։

Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել և ներկայացվել է դեռ օգոստոսին, բոլոր նյութերը հասանելի են, կարող եք դրանց ծանոթանալ այս հղմամբ՝ https://www.youtube.com/playlist…

եթե աշխատում եք այս հարթակով, կարող եք միանալ նաև Google Classroom համայնքին, որտեղ կարող եք ստանալ անհրաժեշտ աջակցություն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև համայնքի մասնակից այլ ուսուցիչների կողմից՝ https://www.facebook.com/groups/google.classroom.community

Օգոստոսին պատրաստվել և ներկայացվել է նաև մյուս հիմնական հարթակի՝ Մայքրոսոֆթ թիմսի վերաբերյալ առցանց դասընթացը՝ https://www.youtube.com/watch?v=6g63X59BHPU…

Այս հարթակով աշխատելու դեպքում կարող եք միանալ Microsoft TEAMS համայնքին՝ https://www.facebook.com/groups/ms.teams.community, որտեղ նույնպես անհրաժեշտ խորհրդատվությունն ու աջակցությունը կստանաք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և համայնքի մասնակից ուսուցիչների կողմից։ Հիշեցնեմ, որ Microsoft TEAMS-ը սինխրոնիզացված է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հետ և թույլ է տալիս ավելի դյուրին կառավարել ուսումնական գործընթացը։

Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական մոտեցումների կարող եք հետևել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից՝ https://www.youtube.com/watch?v=_dH7MDQMhPc…

Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է այստեղ՝ https://drive.google.com/…/1Fqjd4Pj2kejJ9iksB4G…/view…

Հեռավար ուսուցման նպատակով բազմաթիվ ռեսուրսներ և տեսադասեր հավաքված են հետևյալ հարթակներում՝
e-school.am
https://lib.armedu.am
http://esource.armedu.am/
https://heravar.armedu.am/
Յութուբում տեղադրված դասերին կարող եք հետևել
armeduchannel
eschoolarmenia
ալիքների միջոցով։
Հեռավար ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերի պարագայում կարող եք դիմել՝
+374 77 416040 – բովանդակային հարցերով
+374 10 578455 /757 կամ 758/ – տեխնիկական հարցերով
+374 10 578455 /333/ – բովանդակային հարցերով
Տելեգրամի խումբ դպրոցների տնօրենների համա – https://t.me/joinchat/AZ87_BqFPItkoqIv96ajYg
e-school Armenia ֆեյսբուքի էջ – https://www.facebook.com/eschoolam
քաղաքականության և իրավական կարգավորման հարցերով՝
+374 10 59-96-19

Հիշեցնեմ, որ դպրոցներում հեռավար կրթությունը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։
Հավելեմ, որ հեռահաղորդակության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ, որի մանրամասներն ուղարկվել են մարզերի և Երևանի կրթության վարչություններին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել