Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստա» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ պատգամավոր Հարություն Բաբայանի հետ այցելեցինք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
Քանի որ նա նոր էր դեղորայք ընդունել ու քնած էր, չհաջողվեց տեսնել նրան, սակայն բժիշկները վերահաստատեցին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Զրուցեցինք նաև անվտանգության աշխատակիցների հետ, ովքեր մեզ ներկայացրին ԱԺ նախագահի հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները։
Կրկին դատապարտում ենք ու անթույլատրելի համարում Արարատ Միրզոյանի նկատմամբ կատարված ոտնձգությունը։
Այցելեցինք վերակենդանացման բաժանմունքում գտնվող մեր հերոս զինծառայողներին, զրուցեցինք հերոսական աշխատանք կատարող մեր բժիշկների հետ։
Մեր զինվորներն ու նրանց ընտանիքներն այսօր ունեն բոլորիս աջակցության ու հոգածության կարիքը»։