Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության հայտարարությունը.
«Իտալիան թեթևացած ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև եռակողմ հռչակագրի ստորագրմամբ, և հուսով է, որ այն լիովին կհարգվի:
Մենք նաև ի գիտություն ենք ընդունում կողմերի ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները՝ հուսալով, որ դրանք կկարողանան նախադրյալներ ստեղծել ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար:
Այս կապակցությամբ Իտալիան ընդգծում է տարածաշրջանի յուրաքանչյուր համայնքի ինքնության և մշակութային ու կրոնական բազմազանությունը հարգելու կարևորությունը՝ որպես ներտարածաշրջանային հաշտեցման անհրաժեշտ նախադրյալ: Իտալիան, որպես Մինսկի խմբի անդամ, երաշխավորելու է ցանկացած աջակցություն համանախագահներին՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման տեսանկյունից, ինչը հակամարտության տևական լուծման համար պարտադիր նախադրյալ է: Իտալիան իր ներդրումը կունենա նաև ԵՄ շրջանակներում տարածաշրջանի կայունացմանն ու աճին, որը, ի դեպ, հանդիսանում է հաղորդակցության և էներգիայի մատակարարման կարևոր հանգույց Եվրոպայի և մեր երկրի համար»: