«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Ստեղծված իրավիճակում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը փնտրում է նոյեմբերի 10-ին հրապարակված փաստաթղթով սկսված գործընթացում Հայաստանի շահերը առավելագույնս ներառելու ուղիներ։ Այդ նպատակով այժմ ինտենսիվ խորհրդակցություններ ենք նախաձեռնել պետական ռազմաքաղաքական ինստիտուտների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքական ուժերի հետ, առաջ քաշելու որոշակի պատկերացումներ և քննարկելու իրենց պատկերացումները այդ նպատակի իրագործման հարցում։
«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմին»։