Մենք գնացել էինք Եռաբլուր իմ հերոս Դավոյի մոտ, մեքենայի պատուհանը կոտրել են և գողացել են մամայիս պայուսակից անձնական իրերը․ Էլինա Պողոսյան

Օրեր առաջ առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Պողոսյանի քույրը, Էլինա Պողոսյանը Իրավաբան․net-ին հայտնել է, որ այսօր Եռաբլուրում տհաճ միջադեպ է տեղի ունեցել, երբ նրանք այցելել էին իրենց զոհված զինծառայողի շիրիմին։

«Մինչդեռ մենք գնացել էինք իմ հերոս Դավոյի մոտ, մեքենայի պատուհանը կոտրել են և գողացել են մամայիս պայուսակից անձնական իրերը՝ հեռախոսը և դրամապանակը։ Տանողը խիղճ ունի՞։ Բոլորը գիտեն, որ այս օրերին չեն գնում Եռաբլուր ուրախության համար, գնում են ծանր վշտով։ Հերոսը զոհվել է, որ մենք խաղաղ քնենք, իսկ ոմանք․․․»,-նշել է նա։

Էլինան խնդրում է վերադարձնել հեռախոսը, քանի որ դրանում Դավիթի նկարներն եմ, միակ հիշատակը, որը մնացել է։ Վարորդական իրավունքը և գումար կարող են իրենց պահել․ «Միգուցե գողացողի խիղճը արթնանա և վերադարձնի իմ հերոսի նկարները»։

Տեղեկություն ունեցողները կարող են կապվել Իրավաբան․net-ի խմբագրության հետ։

Էլ․հասցե [email protected]

FB էջին կարող եք նամակ գրել այս հղմամբ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել