Հավատամ ձե՞զ, իհարկե ոչ․ երբ ավարտվեց այս ամենը, սկսվելու է Ձեր՝ «տոպրակների» պետականացումը․ զինվոր

Մարտական հերթապահություն իրականացնող Վաչե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկար էի ուզում գրել, բայց համբերատար սպասում էի։ Այսօր տեսնելով Ազատություն հրապարակում հավաքված անկառավարելի ամբոխը, հայրենիք, Հայաստան և Արցախ բառերի իմաստը չընկալող, վերջին 30 տարում ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ալբանական» և նմանատիպ «տոպրակներից» օգտվածներին, և այդ «տոպրակների» տերերին, իմ մոտ հարց է առաջանում այսքանից հետո ինչ պատասխան եք Դուք տալու զոհված բոլոր տղաների հարազատներին, ինչ պատասխան եք տալու Դուք գալիք սերունդներին։ Այո հասկանում եմ, որ ամեն ազգը իր տականքը ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի։

Երկիրը գտնվելով պատերազմական և ռազմական դրության մեջ, հավաքել եք Ձեր կուսակցական «նվիրյալներին», Ձեր հիմնարկների աշխատողներին, ԱԺ ժողովի նախագահին երեխու աչքի առաջ ծեծող, շակալի հոգեբանությամբ բաշիբոզուկներին ու պահանջում եք վարչապետի հրաժարականը ու նրա համար, որ Արցախը հանձնել է։

Հավատամ ձե՞զ, իհարկե ոչ։ Դուք լավ գիտեք, երբ ավարտվեց այս ամենը, սկսվելու է Ձեր՝ «տոպրակների» պետականացումը, իսկ բոլոր նրանք, ովքեր այդ «տոպրակների» շնորհիվ այս տարիների ընթացքում պահել են իրենց իշխանությունը ու միաժամանակ դիզել են կալվածքներ, դղյակներ, ԱԳԼՃԿ-եր ու անհաշիվ կոմբինատներ, «կլեչատվի արև» են տեսնելու Նալբանդյան փողոցի պադվալներից։

Նորից կոչ եմ անում բոլոր ողջամիտ և սթափ դատող երևանցիներին և բոլոր մարզերի բնակիչներին, մի տրվեք սադրանքների, մի ծառայեք ուրիշի շահերին, հայրենիքից բարձր շահ գոյություն չունի, համախմբվենք հայ զինվորի կողքը։ Հայաստանը միայն Երևանը չի, ոչ մի «կուսակցական տոպրակ» չի կարող որոշել իմ երկրի ճակատագիրը, կրկնում եմ ևս մեկ անգամ երկրում ռազմական դրություն է։ Սթափվեք։

«Ոչ մի տեղ առանց Սյունիքի և Արցախի։ Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»։

Մենք վերադարձնելու ենք Արցախը, հաղթելու ենք թե արտաքին թշնամուն, թե ներքին թշնամուն ու մեր սերունդներին ժառանգելու ենք ազատ, անկախ և հաղթանակած Արցախ և Հայաստան։

Ես հավատում եմ հայ զինվորի ուժին ու հայ ժողովրդի կամքին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել