ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 11-ին, նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝
Դանիել Մարատի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինված ուժերի գլխավոր վիրաբույժ, բժշկական ծառայության գնդապետ
Հայկ Գալուստի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ
Հովհաննես Յուրիի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ
Լևոն Արթուրի ՋԻՎԱՆՇԻՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ
Երվանդ Սասունի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ»: