Գիտեք հեշտ է 12 ժամ վիրավորի գոչյունների տակ պոստ պահելը, երբ շտապ օգնություն չի կարողանում մոտենալ, երբ դիակները կողքդ են․ Գեմաֆին Գասպարյանը մանրամասնում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դառն եք ուզում, չեմ գրել էսքան վախտ, չեմ ուզել, դե իմացեք. մի ամբողջ օր գլուխս հայրենասիրական ճառերով տանող իրավաբան Գեղամը Խնձորեսկում իմանալով, որ գնում ենք առաջին գիծ կոնկրետ վտանգավոր խնդրով ասել էր, որ վզի կամ չգիտեմ որտեղի ներվը բռնվել ա ու հետներս չբարձրացավ Ջաբրաիլ կամ քննչականից դասակի հրամանատարը ոտքը չգիտեմ ոնց կես մետր բարձրության վրայից գետնին դնելով մեծ ցավերի մեջ «ոտը օլորեց» ու չեկավ, մտածեցի ոչինչ` մաքրվում ենք, գիշերը հազարին բամբարդիրովկի տակ, լուսերը անջատած ուրալով հասանք պոստ ու սկսեցինք շտիկ նոժով փոս փորել` լապատկա չկար, ու էն վաշտը որին գնացել էինք համալրելու ասեց մենք ստեղից գնում ենք` վտանգավոր ա` մի քանի վիրավոր ունենք, հետները մեր վաշտից մարդ կպավ, ասեցի ոչինչ` պատահում ա` կլրացնեն, հաջորդ օրը արկերի տակ սկսեցին խլրտոցները` բա դե սենց ոնց կլինի լյա լյա և այլն ու մի քանի օր իրար վրա պանիկան ջարդել ենք, ջարդողների մի մասը չկա արդեն ու վերջը էլի մեկի վրա չգիտեմ ինչ ցան տվեց մյուսի վրա անցան վիճակ ու էլի ոչինչ` պատահում ա, ես գնդացրորդ եմ, մենք բանակում ենք` ունեմ ջոկի հրամանատար, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, իմ գործը կարգը պահելն ա, ու խրամատը բերանի ամեն օր մարդ էր թողնում, դե հենց բերանի խրամատ էր, մեզ եկան համալրելու սև հովազների վաշտից, եկան մի երկու օր մնացին, մի քանի հոգով իրենցից որոշեցին ինտերնետ մտնել, մինամյոտը կախեց ուղիղ մեջտեղները, չորս զոհ ու վաշտը ոտքի վրա գնաց, վաշտի հրամանատարը Վիլհելմի գրկում հոնգուր հոնգուր լացում էր, մնաց հրամանատարի տեղակալ Ցոլակը, լույսի մեջ մնա ու մի երկու հոգի, գիտեք հեշտ է 12 ժամ վիրավորի գոչյունների տակ պոստ պահելը, երբ շտապ օգնություն չի կարողանում մոտենալ, երբ դիակները կողքդ են, առավոտից իրիկուն ինչով ասես չէին խփում, մնում էր ատոմային ռումբ գցեին` պռծնեինք, մենք էլ էինք խփում, բայց անհամեմատ, անհամեմատ քիչ, հետո մի օր առավոտ տեսանք, որ կողքի երկու բլրից մեր զորքը հետ ա գնում, ոչ մի բան չասելով ուղղակի հետ ա գնում` բլրից, որ էդ բլրի գլխին կույրը կանգնի սովորական ակայով սաղ խրամատների տղեքին կփռթի, երկու ժամ Արսենը ասում էր ասում, երբ արդեն բլուրները դատարկ էին վերջը Վիլհելմը վաշտի հրամանատար մի տասնյակ տղեքով եկավ մեր բերանի դիրքի ժողովրդով սկսեցինք լքած բլուր գրավել` առաջինը հաջողությամբ, մինամյոտի, սնայպեռի ու կրակի տակ, անանցանելի մացառ ու գետակ անցնելով, մյուս առավոտ երկրորդ բլուրը գրավելիս մեր միջից կարգին, մաքուր, ազնիվ տղեք մահացան, վաշտի հրամանատար կարգին մարդ շահումյանցի Վիլհելմն էլ, մնացածի անունները չեմ գրում, որովհետև իրենք դեռ ցուցակում չկան, իրենց մարմինները չկարողացանք դուրս բերել, գիտեք հեշտ ա մարտական ընկերոջ մարմինը թողնելը, գիտեք մինչև հիմա տեղս գտնում եմ, մենք քիչ քանակով էդ բլուրը պահում էինք, օգնությո՞ւն, ով պիտի գար ավտոբուսների մեջ աթսները խփել էին, գիտեք հեշտ է մարմինների մասերը առանձին առանձին առանձին առանձին, էէէ, մենք երկու անգամ նահանջ չենք արել, մեր ձախը արդեն մերը չէր, իսկ երբ երրորդ նահանջի ժամանակ ճար չկար, մենք 4 հոգի մեր վաշտից, 4 հոգի այլ դասակից մնացած և 3 հոգի մեզ օգնություն եկած, բլրի վրա էինք, որ 25 հոգով հազիվ կածանները փակվեր, բլրից իջանք ի՞նչ տեսանք, տեսանք, որ մնացել են մինչև, մինչև երկու տասնյակ մարդ, մնացածը չկան, գնացել են, մեզ թողել բլրի վրա ու գնացել, դու մի ասա մի մասին էլ արդեն ասել են, որ մենք չկանք` մեռել ենք, իսկ մենք կայինք, ով տեսնում էր մեզ ոնց որգերեզմանից դուրս եկածի փաթաթվում էր, Արամ Հարությունյան, ասա, 98 հոգանոց վաշտից վերջում մնացել ենք 30 հոգի սպայակազմի հետ, 17 զոհ, 6 վիրավոր, բա ուր էին մնացածը, հը՞, իսկ մեր վաշտը էդ ցուցանիշով ամենավատը չէր, հավատացնում եմ, էս չի արդարացնում ոչ մեկին, բայց, երբ էդ թռածները գրում են հայրենասիրական խրոխտ ճառեր զզվանքս գալիս է, հիմա շատ բանից եմ զզվում, շատ ու հա, Երևանի մեջ կամուֆլյաժով ֆռացողներ, արա, հանեք էդ ֆորման, հանեք, ամոթա ու մեկ էլ մի բան, չգիտես խի մեծաբերանների մեծ մասը առաջին թռնողներն էին ու հա, լիքը բան էլի չեմ գրում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել