Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են.
«Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում:
❗Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության:
Խնդրում ենք ներկայանալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:
Մոտենալ անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23»