Կներեք, կներեք մեզ, որ մենք հիմա ողջ ենք, կներեք, որ դուք հավերժացաք․ Գեղամ Մանուկյան

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ լսվեց պատերազմի լուրը՝ հազարավոր կամավորներ շարք կանգնեցին, կանգնեցին միանալու մեր հայրենիքի՝ Արցախի սահմաններն այդ պահին պաշտպանող մեր զինվորների, ենթասպաների, սպաների, գեներալների կողքին, այնտեղ էին մեր զավակներըմ մեր եղբայրները, շատերի հայրերը և անցնող 40 օրից ավելի պատերազմում նահատակվեցին նրանից շատ շատերը»․ այս մասին ասաց ՀՅԴ կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ։

«Հիմա, առանց մի ձայն հանելու, մեկ րոպե լռությամբ հարգում ենք մեր այն բոլոր զինվորների, սպաների, կամավորների, կամավորագրվածների անմահ հիշատակը։ Կներեք, կներեք մեզ, որ մենք հիմա ողջ ենք, կներեք, որ դուք հավերժացաք»,-ասաց նա։

Մանուկյանի խոսքով, կամավորներից շատերը դեռ սահմանին են ու չեն հավատում ստորագրված թղթին։

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել