Կրթամշակութային աջակցություն՝ արցախցի դպրոցականներին. ԿԳՄՍՆ

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական և հոգեբանական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու և ջանքերը մեկտեղելու նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ։

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ցանկը՝ ստորև.

  • «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ

Արցախից ժամանած երեխաների համար կրթական ռեսուրսների տրամադրում (համակարգչային տեխնոլոգիաներ՝ ապահովված կրթական ռեսուրսներով, ինչպես նաև գրենական պիտույքներ), հոգեբանական աջակցություն, դասարանային և արտադասարանական կրթության կազմակերպում։
Հեռ.՝ +374 060 505 515 Էլ. հասցե՝ [email protected]

  • Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն

Նկարչություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, քանդակ, պար:
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 13, Հեռ.՝ 060 833 383

  • Դավթաշենի թիվ 40 գրադարան

Խմբակներ և միջոցառումներ՝ պար, երաժշտություն, նկարչություն, խեցեգործություն, արտ-թերապիա։
Հասցե՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Արվեստի դպրոցի Բ մասնաշենք, Հեռ.՝ +374 99 116 699

  • «ԺԵՍՏ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոն

Հոգեբանական աջակցություն նախադպրոցականներին, կրտսեր դպրոցականներին և դեռահասներին՝ հիմնականում արտթերապևտիկ մեթոդներով: Դրական ծնողավարության հմտություններ՝ ծնողներին, ինչպես նաև՝ հետտրավմատիկ հոգեբանական աշխատանք ընտանիքների հետ:
Հասցե՝ ք. Երևան, Նորք Մարաշ 7-րդ փողոց, 146 տ, Հեռ.՝ 091 (098) 821 491

  • Հայկական հոգեբուժական ասոցիացիա

ՀՀ ՊՆ համագործակցությամբ վիրավորների հոգեբանական և հոգեբուժական օգնություն համակարգում, աշխատանք տարհանված բնակչության հետ՝ ստորև կազմակերպությունների հետ համատեղ.

Հասցե՝ Երևան, Նալբանդյան 47-16, Հեռ.՝ 010 544 077

  • «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն

Հասցե՝ Նալբանդյան 47-16, հեռավար և հեռախոսային աջակցություն: Հեռ.՝ 060 834 777

  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Հոգեբուժական և հոգեբանական խորհրդատվություն:
Հասցե՝ Նալբանդյան 47-16, Հեռ.՝ 099 544 477

  • «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Էսպաս կենտրոն, «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոն

3-18 տարեկան երեխաների համար զարգացնող, ժամանցային, կրթական, մշակութային միջոցառումներ:
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 29, Էսպաս կենտրոն
ք. Գյումրի, «ԿԱԶԱ» կենտրոն, Շահումյան 69
ք. Երևան, Թումանյան 24, բն. 5, Հեռ.՝ 077 541 844

  • «Գիտակ մանուկ» մանկական կենտրոն Զարգացնող ծրագրեր (Ծրագրում՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, օտար լեզուներ, երգեցողություն, կերպարվեստ)։ Նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար (3,8-5,8 տարեկան)։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթ և կիրակի օրերին՝ 2,5 ժամ տևողությամբ։

Հասցե՝ ք. Երևան, Կիևյան 9, Հեռ.՝ 094 975 500, 010 399 412

  • «Տրիո լենգվիջ սենթր»

Լեզվի դասընթացներ: Այցելություն երեխաների կացարաններ: Անհրաժեշտ օգնության հավաքագրում: Զինվորների համար տաք իրերի պատրաստում (գուլպաներ, գլխարկներ, ձեռնոցներ, սվիտերներ):
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 50, Հեռ.՝ 077 354 647

  • «Լեմոն թրի քիդս քորնր»

Խնամքի, ժամանցի և զարգացման կենտրոն:
Հասցե՝ ք. Երևան, Ռաֆայել Լեմկինի 14, Հեռ.՝ 096 560 004

  • «Պինգվինաշեն» զարգացման և դասապատրաստման կենտրոն

Դասապատրաստում, առարկայական ուսուցում:
Հասցե՝ ք. Երևան, Սարմենի 49, Հեռ.՝ 091 335 050

  • «Ինդիգամի» երեխաների զարգացման և խնամքի կենտրոն

2-12 տարեկան երեխաների զարգացման կենտրոն, նախակրթարան, դասապատրաստում:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց փող., 28/3 շենք, Հեռ.՝ +374 99 701 069, 091 342 134, 043 701 069

  • Տոտիկ սոցիալ-մշակութային զարգացման ՀԿ

•Հելունագործության այբուբեն, տարբեր իրերի գործվածք,
•Ամիգուրումի /հելունով գործած խաղալիքներ/,
•Ձեռագործությունների աշխատարաններ՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով:
Դասընթացներն իրականացվում են zoom-ով, մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել և ունենալ համապատասխան նյութերը: Հեռ՝ 096 658 564, 077 386 451, https://www.facebook.com/totiksocialentrepreneurship

  • «Ավետիս» շրջիկ տիկնիկային թատրոն

Բարեգործական տիկնիկային միջոցառումներ, ուրախ ժամանց:
•Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում,
•Մուլտհերոս,
•Մրցութային խաղեր,
•Մրցանակներ
Հեռ.՝ 055 969 295

  • «Ապագան հիմա է» ՀԿ

Խմբակներ և միջոցառումներ՝ պար, երաժշտություն, նկարչություն, խեցեգործություն, արտ-թերապիա:
Հասցե՝ Իսահակյան 44, +374 99 116 69

  • «Mind Center»

•Ծրագրավորում,
•Ռոբոտաշինություն,
•Ուսումնական ժամանց լեգոներով,
Տարիքային խումբ՝ 7-14 տարեկան
Հասցե՝ Հակոբ Հակոբյան 3, Հեռ.՝ 077 131 131

  • «Whiz Code Academy»

•Ծրագրավորում,
•Անգլերեն,
•Նկարչություն,
•Ռոբոտաշինություն,
•«Բիզնես և նորարարություն» դասընթացներ
Հեռ.՝ 041 656 537

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել