Պատգամավոր Թագուհի Թովմասյանը Դադիվանքում է․ «Տխուր եմ, խոցված եմ, բայց ոչ հուսահատ»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Դադիվանքում է․

«Մի վերջին անգամ Դադիվանքում… չեմ հավատում, որ էլ չենք գալու այստեղ։( չեմ ուզում հավատալ…

Մոմ վառեցի մեր վիրավոր հայրենիքի ապագայի, անխուսափելի հզորացման, վերակառուցման համար՝ ապագա հաղթանակների անուղղելի լավատեսությամբ։ Մեր վիրավորներին շուտ ապաքինում, զինվորներին՝ ուժ ու կորով, փախստական դարձած մեր հայրենակիցներին՝ համբերություն, զոհված հերոսներին՝ հավերժ փառք։

Ներողություն սիրելի ժողովուրդ։ Ներողություն՝ չգիտեմ որ մեղքիս համար, բայց հավաքական իմաստով՝ որպես իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ գլխիկոր եմ։ Թեև ես էլ, ձեր նման ոչնչից տեղյակ չեմ եղել։ Տխուր եմ, խոցված եմ, բայց ոչ հուսահատ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել