ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են բաժիններ՝ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են․

«Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել