Ազատության հրապարակում ոստիկանները բերման են ենթարկում հավաքի մասնկացիներին։
Ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր․ «Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»։