Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որ երեկ և այսօր առավոտյան, որոշ «Ֆեյսբուք» օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել «Արցախբանկ»-ի մասին: ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ «Արցախբանկ»-ը լիցենցավորված կազմակերպություն է, գտնվում է ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, գործում է ՀՀ ԿԲ կարգավորումների շրջանակում: Հորդորում ենք բանկի հաճախորդներին՝ չտրվել սադրանքների: Երևանում գտնվող գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան՝ բնականոն սպասարկելով իրենց հաճախորդներին:
Նշենք, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածել էր նաև «Արցախբանկը»՝ նշելով, որ բանկի հաճախորդները հարցերի դեպքում կարող են դիմել Բանկի մասնաճյուղեր, ինչպես նաև Գլխամասային գրասենյակ՝ 060 747769, 060 747779 ներքին՝ 110 կամ 180 հեռախոսահամարներով: