Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը վանքի ողջ գույքն ու եկեղեցական սպասքը, խաչքարերն ու զանգերը տեղափոխում է Հայաստան։
Նշենք, որ մինչ Դադիվանքի հոգևոր սպասավոր դառնալը Տեր Հովհաննեսն իր ծառայությունը մատուցել է Գանձասարում։ 90-ականներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, զենքով է պահել եկեղեցին։ Այս տարի էլ, նրա մի ձեռքում խաչն է եղել, մյուսում՝ զենքը։
Դադիվանքի վանական համալիրը վերջին տարիներին էր նորոգվել, մինչ այժմ էլ վանքի նորոգման աշխատանքները մինչև վերջ դեռ չէին ավարտվել։
Օրեր առաջ էլ, Տեր Հովհաննեսի հետ զինվորները կարդում էին իրենց ուղարկված նամակները։