Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կորստի, վախի ու ցավագարության րոպեներն անցնում են ու գոնե ինձ համար պարզ է դառնում մի քանի բան-
1. Այս ամեն ինչը վաղուց ծրագրավորված էր, որի մեջ մի շղթա է լևոն- քոչ-սերժ-նիկոլ շարքը, սերժը իշխանությունը հենց այս ծրագիրն իրականացնելու համար տվեց նիկոլին ու հիմա էլ փորձում են մեզ հիմարացնելով ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ: Փորձում են մեզ իրենց բանակների մեջ բաժանել, որ չկարողանանք ստեղծել մերը՝ ազգայինն ու միակ ճիշտը:
Հարկավոր է ամեն գնով միավորվել ու թույլ չտալ իրականացնել այդ ծրագիրը-ոչ մի բախում:
Իշխանության այլևս չպետք է գա ոչ մի նախկին ուժ:
Այս երկրի տերն այլևս կռված տղերքն են, նրանց թիկունքը իրենց զոհված ընկերների հոգիները:
Պետք է պեղել գտնել բոլորովին նոր, երիտասարդ, մաքուր ու կարող ուժեր և նրանց միջոցով փրկել իրավիճակը:
Ես համոզված եմ՝ կան այդ մարդիկ:
Դեռ ամեն ինչ կորած չէ, հայ ժողովուրդը կարող է փրկել իրավիճակը:
Սա իմ համոզմունքն է, որին պատրաստ եմ նվիրել ամեն, ամեն ինչ»: